Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Արսեն Վարանյանի դիմումը.
1․ Քաղաքացի Արսեն Սերյոժայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց,13/9 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072024-10-0031), ք. Եղեգնաձոր, Միկոյան փողոց,13/6 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 21022023-10-0005) և ք. Եղեգնաձոր, Միկոյան փողոց,13/7 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 08122020-10-0018) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց, 13/6 առևտրի սրահ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: