Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով, հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1730-Ն որոշումը և <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը․
1․ Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող, 0.28000 հա մակերեսով, 10-001-0327-0007 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով պտղատու այգի՝ կորիզավոր։
2. 10-001-0327-0007 ծածկագրով, 0․28000 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր հողատարածքը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: