Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
1) Պակասեցնել գործառնական դասակարգման`
11.01.02 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 2 866 000 (երկու միլիոն ութ հարյուր վաթսունվեց հազար) ՀՀ դրամ,
2) Ավելացնել գործառնական դասակարգման՝
01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
01․03․03 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին 966 000 (ինը հարյուր վաթսունվեց հազար) ՀՀ դրամ
05․06․01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: