Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․
1. Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 10-ի՝ «Ինքնակամ կառույցը օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 331-Ա որոշման հիմնական մաս շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ՝
«1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոց 2/20 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00360 հա մակերեսով հողամասում քաղաքացի Հայրիկ Արշավիրի Սանթոյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 71.18 քմ ներքին մակերեսով, 78.28 քմ արտաքին մակերեսով շինությունը համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025LDRQCR):
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 2/20 ավտոտնակ:
4․ Սույն որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0․00360 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Հայրիկ Արշավիրի Սանթոյանին (ծնված՝ 28.11.1958թ.): Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի գնման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը (վճարման անդորրագիր, տեղեկանք կամ քաղվածք) ներկայացնելուց հետո, 10-օրյա ժամկետում կառույցն իրականացրած անձի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար պահանջվող վճարները թողնել քաղաքացի Հայրիկ Արշավիրի Սանթոյանի վրա։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: