Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով․
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 10-014-0654-0001-ից կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1.0 հա այլ հողատեսքը ճանաչել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։