Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության Եղեգնաձորի բաժնից ստացված N 81/1636 գրությունը, ինչպես նաև վարչական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունը․
1. Ա/Ձ Սեդա Ասրյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ այն է ոչ սահմանված տեղում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը:
2. Տուգանքի չափը սահմանել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանած նվազագույն չափով՝ 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: