Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ կետերը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 10-001-0135-0061 կադաստրային ծածկագրով, 0․02062 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք ք., Եղեգնաձոր Վարդան Զորավարի փողոց, 12/4 հողամաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: