Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Ռուզաննա Զաքարյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Գ. Նարեկացի փողոց 3 բնակելի շենքին կից, Ռուզաննա Չուբարի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2196564) շինության գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի տուն (նկուղային հարկ` 26.7 քմ որպես պահեստ, առաջին հարկը` 27.4 քմ որպես ավտոտնակ, խոհանոց, սանհանգույց-բաղնիք, երրորդ հարկը 24.5` քմ որպես բնակարան), առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության։
2. Սույն որոշման առաջին կետում նշված շինությանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 3/10 բնակելի տուն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։