Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումը և սեփականատեր Սպարտակ Վարդանյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Ա. Միկոյան փողոց 3/11 հասցեում գտնվող, Սպարտակ Գեղամի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պատական գրանցման վկայական N 26022025-10-0002) տարադրամի փոխանակման կետի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով առևտրի սրահ, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։