Այսօր: Շաբաթ, 1 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 փետրվարի 2025 թ.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 04-Ի ԹԻՎ 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Եղիշե Մելքոնյանի դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Գ. Նարեկացի փողոց 12/5 հասցեում գտնվող, Եղիշե Վլադիմիրի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր` 10-001-0052-0043-001, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08112021-10-0025) հասարակական նշանակության շինության առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ ճշտված հասցեները՝

1) 63.38 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 12/11 բնակելի տուն,

2) 116.74 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գ. Նարեկացու փողոց, 12/10 առևտրի սրահ:

2. Անվավեր ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 04-ի «Հասարակական նշանակության շինության առանձնացվող հատվածներին հասցե տրամադրելու մասին» թիվ 67-Ա որոշումը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
(60.26 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner