Ղեկավարվելով ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16–ի N 1531-Ն որոշմամբ՝ 1․ Դադարեցնել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Եղեգնաձորի տարածքային բաժնի գործունեությունը։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2016 թվականի մարտի 18-ի «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԿԱԳ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 13 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 17-ից։ |