Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․ 1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման համար ինտերնետ կապի ծառայություն մատուցող կազմակերպություններին տալ թույլտվություն՝ ամսական 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց։
2. «Գուդլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման համար տալ թույլտվություն՝ ամսական 30 000 (երեսուն հազար) վճարի դիմաց՝ Մալիշկա և Գլաձոր բնակավայրերի համայնքների վարչական ղեկավարների նստավայրերում անվճար ինտերնետային ծառայություն մատուցելու պայմանով։
3. «Ֆասթ նեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ միայն Մալիշկա բնակավայրի գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման համար տալ թույլտվություն՝ ամսական 10 000 (տասը հազար) վճարի դիմաց:
4․ Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար համապատասխան կազմակերպություններին տալ թույլտվություն՝ ամսական 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց։
5. Սույն որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար թույլտվություն տալու և համապատասխան վճարների չափերը որոշելու մասին»թիվ 63-Ն որոշումը:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |