Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.39664 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ.-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 25-Ա որոշումը.

1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-042-0158-0123 կադաստրային ծածկագրով, 0.39664 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողատեսք, հողատարածքը վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Սերգեյի Այվազյանին 25 տարի ժամկետով:

2. Տարեկան վարձավճարը սահմանել  15 000 (տասնըհինգ հազար) ՀՀ դրամ:

3. Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 1250 (մեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ, վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը: Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում, վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ , քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՌՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner