Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Գետափ բնակավայրի «Արևիկ», Գլաձոր և Մալիշկա բնակավայրերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների տնօրենների դիմումները.
1. Եղեգնաձոր համայնքի (բնակավայրերի) նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող` Արցախյան 2-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների (երեխա, եղբայր, քույր) տեղական վճարի (վարձավճար, ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` զրոյական դրույքաչափ:
2. Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ հաճախող Միկա և Մարկ Մարգարյանների, Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ հաճախող Ալեն և Դավիթ Մանուկյանների համար հաշվարկված/հաշվարկվող տեղական վճարի (ծնողական վճար) նկատմամբ սահմանել արտոնություն` տեղական վճարի վճարումից ազատում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։