Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2024 թ.

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․

1․ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 29-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 46-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը խմբագրել ստորև բերված նոր խմբագրությամբ․

«1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի Երևանյան խճուղի 8 հասցեում՝ «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14052020-10-0004)՝ 121.94 քմ ներքին և 140.2 քմ արտաքին մակերեսներով ինքնակամ կառուցված շինությունը, նույն շենքի՝ օրինական կառուցված առաջին հարկում մեկ դռան և մեկ պատուհանի ձևափոխումները (փակված մեկ դուռ և մեկ պատուհան՝ ձևափոխված դռան) համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024HDPLN4):

2․ Առաջարկել կառույցն իրականացրած «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ին, 1 քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել 2420 (երկու հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ և յուրաքանչյուր ձևափոխության համար՝ 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, ընդամենը՝ 341 710 (երեք հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր տաս) ՀՀ դրամ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիների և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման գոտիականության գործակիցների:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը իրազեկելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարինե Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9a9acad7-d96e-4828-834d-a9c8d9a3417f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner