Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2025 թ.

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14- ի N 51-Ա որոշումը, Եղեգնաձոր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով․

1. Եղեգնաձոր համայնքում 2025 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի։

2․ Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն N 2 հավելվածի,

3. Հանձնաժողովի նախագահին՝

1) կազմել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 3 հավելվածի,

2) հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ՝ համաձայն N 4 հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին հանձնաժողովի անդամներին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարինե Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4e6bc58d-fa53-4ad4-9cd9-271c3c4c46ca;f046ac8e-6fbd-42cb-a4f7-85502aa08abf



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner