Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 1-ին ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիազոր «Վոլիոս Նախագծային Ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված դիմումները․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Մյասնիկյան և Արսենյան փողոցներում նոր ԿՏԵ-ի տեղադրման և 10 կՎ ՄԳ-ի, ՕԳՊ-ի կառուցման և 0.4 կՎ օդային գծերի վերակառուցման համար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: