Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և Արմեն Աշոտի Գաբրիելյանի դիմումը.
1. Տալ համաձայնություն՝ քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր՝ 10-042-0018-0004, 0.0922 հա մակերեսով, 10-042-0018-0006, 0.176 հա մակերեսով/ և հասարակական կառուցապատման /կադաստրային ծածկագիր՝ 10-042-0018-0005, 0.05 հա մակերեսով/ հողերի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։