Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 24-ի N 7 որոշման քաղվածքը, քաղաքացու դիմումը.
1. Ճանաչել քաղաքացիներ՝ Վալոդ Ներսեսի Մկրտչյանի (ծնված` 1955թ.), Սիրարփի Վալոդի Մկրտչյանի (ծնված՝ 1989թ․), համատեղ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի 4-րդ փողոց, 13 բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0072-0007)։
2. Բնակելի տունը և օժանդակ շինությունները բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3. Սույն որոշման առաջին կետում նշված բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր, Գետափ 4-րդ փողոց, 13 բնակելի տուն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: