12.11.24
Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխության վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 24 հոկտեմբերի 2024 թվականի N 1734–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի» մեջ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/43620/։
|
|
10.11.24
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
|
Հարգելի՛ գործընկերներ, համայնքապետարանների, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Անցած 28 տարիների ընթացքում մեր համայնքները հզորացել են ձեր ներդրած ջանքերի, մասնագիտական կարողությունների և նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Դուք վստահորեն կատարում են ձեր առջև դրված խնդիրները՝ նպաստելով համայնքի բնակիչների բարեկեցությանը և առաջընթացին: Վստահ եմ, որ մեր միասնությամբ և պատասխանատու վարքագծով շարունակելու ենք հզորացնել մեր համայնքները և նպաստել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, քաջառողջություն և մասնագիտական նորանոր ...
Մանրամասն |
|
08.11.24
Մի՛ այրեք չոր տերևները
|
Հարգելի՛ բնակիչներՀաշվի առնելով չոր տերևների այրման մահաբեր հետևանքները և դրանց այրման դեպքում նախատեսված տուգանքը՝ Եղեգնաձորի համայքապետարանի նախաձեռնությամբ այսուհետ կհավաքվեն նաև տերևաթափից առաջացած թափոնները, որոնք կենթարկվեն վերամշակման: Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար հորդորում ենք թաղամասերի կամ փողոցների բոլոր բնակիչներին միաժամանակ թափոնները հավաքել տեխնիկայի համար հասանելի վայրերում և կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով ՝ 094 949894:Խնդրում ենք զանգահարել միայն այն դեպքում, երբ թաղամասի կամ փողոցի բոլոր բնակիչները կհավաքեն իրենց այգիների տերևները:Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ...
Մանրամասն |
|
08.11.24
«Մարդն ու արվեստագետը» խորագիրը կրող ցուցահանդեսի վերաբերյալ
|
Գլաձորի մշակույթի տան բակում տեղի է ունեցել Խուրշուդ Համբարձումյանի հիմնած դպրոցի սաների «Մարդն ու արվեստագետը» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից: Աշնանային գույներով լի ցուցահանդեսն ուղեկցվել է համայնքի տաղանդաշատ պատանիների երաժշտական կատարումներով:
|
|
07.11.24
«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում, երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացի վերաբերյալ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում, երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացին: Դասընթացը կանցկացվի երկու խմբով. յուրաքանչյուր խմբում կընդգրկվի 7 համայնք՝ չորսական ներկայացուցիչներով: Առաջին խմբի մասնակցությամբ ...
Մանրամասն |
|
06.11.24
«Մարդն ու արվեստագետը» խորագիրը կրող ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ. Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Խուրշուդ Համբարձումյանի հիմնած դպրոցի սաների «Մարդն ու արվեստագետը» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսը տեղի կունենա Գլաձորի մշակույթի տանը նոյեմբերի 7-ին: Սկիզբը՝ 15:00-ին: Մուտքն ազատ է:
|
|
05.11.24
Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սանն արժանացել է «Գրան-Պրի» մրցանակի
|
Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սան Ռազմիկ Խաչատրյանը սույն թվականի նոյեմբերի 3-ին Երևանի նկարիչների միության տանը կայացած «Ոսկե կոլաժ» կիրառական արվեստի համահայկական մրցույթ - ցուցահանդեսի շրջանակում արժանացել է «Գրան- Պրի» մրցանակի: Նա նաև ստացել է հնարավորություն մասնակցելու 2025 թվականի մայիսին Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում կայանալիք «Ոսկե Աֆրոդիտե» միջազգային մրցույթ փառատոնին։ Շնորհավորում ենք մեր սանին և մաղթում նորանոր հաջողություններ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |