Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի 2025-2026 թվականների համայնքային սոցիալական ծրագրի IX գլխի պահանջները, Եղեգնաձոր համայնքի ավագանու «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինք խմբակցության ղեկավարի 2025 թվականի հուլիսի 9-ի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի 2025 թվականի հուլիսի 3-ի, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի 2025 թվականի հուլիսի 11-ի և Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի 2025 թվականի հուլիսի 8-ի N 03/ԱԱ/38441-2025 գրությունները․
1․ Եղեգնաձոր համայնքում ստեղծել սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական ծառայություններ (հատուցում) տրամադրելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
3․ Հանձնաժողովին՝ գործունեությունը ծավալել համաձայն Եղեգնաձոր համայնքի 2025-2026 թվականների համայնքային սոցիալական ծրագրի։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։