| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Սամվել Արզումանյանի ժառանգ Գրետա Արզումանյանի դիմումը. 
Հանգուցյալ Սամվել Արամի Արզումանյանին  սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր  գյուղ Գլաձոր,13 փ.17 հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2467981 վկայական) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ  Գլաձոր, 13-րդ փողոց, 17 պահեստ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |