Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը․
1. Հայկարամ Հակոբի Խալաթյանին և Վահան, Թամարա և Աստղիկ Հայկարամի Խալաթյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13072020-10-0014 վկայական), 0․469 հա մակերեսով, 10-001-0323-0013 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով պտղատու այգի՝ կորիզավոր:
2. Որոշման օրինակը հինգ օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` սեփականության իրավունքի վկայականում համապատասխան ուղղում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: