Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 138-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 06-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 4-րդ նրբանցք 10/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0159-0046) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.02 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 950 000 (իննը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: