Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի N 43-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի գյուղ Գետափ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.57894 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13032025-10-0014, կադաստրային ծածկագիր 10-014-0129-0061), գյուղատնտեսական նշանակության 0.07377 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032025-10-0004, կադաստրային ծածկագիր 10-014-0195-0010),գյուղատնտեսական նշանակության 0.24118 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10032025-10-0016, կադաստրային ծածկագիր 10-014-0129-0058) և գյուղատնտեսական նշանակության 0.13252 հա վարելահողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03032025-10-0016, կադաստրային ծածկագիր 10-014-0128-0077) աճուրդում հաղթող ճանաչված Նաիրի Լյուդվիգի Խաչատրյանի (ծնված՝ 25.10.1976թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքերի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 376 200 (երեք հարյուր յոթանասունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: