Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի՝ «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 8․4-րդ կետը և համակարգչում զետեղված թեկնածուներից պատահական ընտրված հանձնաժողովի կազմը (անվանացանկ).
1․ Հաստատել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետների (պաշտոնի ծածկագիր՝ 2․3-6 և 2․3-11) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 14-ին անցկացվող մրցույթի հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Հովհաննիսյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։