Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻՒ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ի N 249-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման կարգի 1-ին հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշումը, «Վայոց ձոր-6» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի թիվ 21-Ա որոշումը և այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին քաղաքային կաթսայատունը «Սեյվ Դը Չիլդրեն» ֆեդերեյշըն Ինկ կազմակերպության աջակցությամբ 2003 թվականին վերակառուցվել է և նույն թվականից շահագործվում է որպես մարզադպրոց.

1.Փոփոխել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Եղեգնաձոր համայնքին պատկանող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողի (կադաստրային ծածկագիր 10-001-0046-0038) նպատակային նշանակությունը` դարձնելով բնակավայրերի հասարակական կառուցապատման:

2. Փոփոխել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Եղեգնաձոր համայնքին պատկանող կաթսայատան (կադաստրային ծածկագիր 10-001-0046-0038-001) գործառնական նշանակությունը` դարձնելով մարզադպրոց (սպորտի, հանգստի և ժամանցի)` առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ ճշտված հասցեն` Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վ. Գևորգյան փողոց 2/8 մարզադպրոց:

4. Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 29-ի N 249-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner