Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումը և սեփականատեր Ռուզաննա Զաքարյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Գ. Նարեկացու փողոց, 3/10 հասցեում գտնվող, քաղաքացի Ռուզաննա Չուբարի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 17102025-10-0033) շինության գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի տուն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։