Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և ժառանգ Գեղանուշ Հակոբյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Ծաղիկ Գարեգինի Ավագյանին (մահացած՝ 14․03․2007թ․) հատկացված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Խնձորի այգի թաղամաս, 51 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։