Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման 2-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
գործառնական դասակարգման` 01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել նույն ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին՝ արհեստական անհարթության ձեռք բերելու նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։