Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Սասուն Մարգարյանի դիմումը.
1. Քաղաքացիներ Սասուն Վանուշի Մարգարյանին, Համեստ Գումբերտի Սահակյանին, Նարինե Սասունի Մարգարյանին, Լիլիթ Սասունի Մարգարյանին, Արևիկ Սասունի Մարգարյանին, հանգուցյալ Մարինե Սասունի Մարգարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1800484 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, 4 հողամաս։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։