Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 1-ին ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը և քաղաքացի Արթուր Օհանյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 27-րդ փողոց, 19/1 հասցեում բնակելի տան կառուցման համար՝ քաղաքացի Արթուր Վաչագանի Օհանյանին տալ շինարարության թույլտվություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: