Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2016 թվականի փետրվարի 17-ի՝ «Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գործավարության կարգը հաստատելու մասին» N 37 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։