Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 105-րդ կետը, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշումը, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն 4-րդ կետի «բ» ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և քաղաքացի Աշոտ Հակոբյանի դիմումը․
1. Թույլատրել Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Աշոտ Դրաստիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 10-014-0003-0016 կադաստրային ծածկագրով 0.19 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տնամերձ հողամասում տեղադրել ոչ հիմնական շինություն՝ վագոն-տնակ, համաձայն հաստատված էսքիզային նախագծի:
2․ Ոչ հիմնական շինությունը տեղադրել հավաքովի ապամոնտաժվող տարրերից՝ բացառելով շինարարական թաց աշխատանքները։
3․ Թույլատրել իրականացնել շինությունը տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրակապելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։