Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը և «ՎԱՐՄԴԱ» ՍՊԸ-ի տնօրենի հայտը․
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Շահումյան փողոց 3/01 հասցեում գտնվող առևտրի տաղավարում ոգելից և ալկոհոլային խմիչքների (գարեջուր) վաճառք իրականացնելու համար «ՎԱՐՄԴԱ» ՍՊԸ-ին տալ թույլտվություն՝ 2025 թվականի մարտի 11-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: