Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 112-Ն
 

Զեկ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1)  Եկամտային մասում ավելացնել՝

ա. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 9 750 000 (ինըմիլիոնյոթհարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

 

բ. Համայնքային սեփականություն համարվող հողի օտարումից գոյացած 26 020000 (քսանվեց միլիոն քսան հազար) ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե՝ հողի օտարումից մուտքեր տողին (տող 6410),

2)    Ծախսային մասում ավելացնել՝

ա) գործառնական դասակարգման բաժին 05 խումբ 06 դաս 01 (շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ 5 850 000 (հինգ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին շրջակա միջավայրի պահպանման և կանաչապատման լրացուցիչ աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար,

բ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 05 դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին՝ 900 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ` ճանապարհային նշանների և արհեստական անհարթությունների ձեռքբերման ֆինանսավորման համար,

գ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 2 դաս 4 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի ոռոգման ցանցերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար,

դ) գործառնական դասակարգման բաժին 06 խումբ 04 դաս 01 (արտաքին լուսավորություն ծառայության) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 17 500 000 (տասնյոթ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀդրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի, Եղեգնաձոր համայնքի Կամոյի, Չալաբյան, Մշեցու, Թամանցիներ և Չարենց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների ֆինանսավորման և մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրի ֆինանսավորման համար (Գետափի լուսավորություն), 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 2 520 000 (երկու միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ծառայությունների մատուցման ֆինանսավորման

 

ե) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքում գազաֆիկացման աշխատանքների և բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրի (Գլաձոր բնակավայրի մշակույթի տան նախասրահի վերանորոգում) ֆինանսավորման համար:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner