Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, քաղաքացի Հայկ Պետրոսյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.
1․ Ճանաչել քաղաքացիներ Հայկ Աշոտի Պետրոսյանի (ծնված՝ 10․02․1958թ․), Ռուզաննա Շմավոնի Մարտիրոսյանի (ծնված՝ 03․01․1960թ․), Լուսինե Հայկի Պետրոսյանի (ծնված՝ 01․05․1979թ․), Հերմինե Հայկի Պետրոսյանի (ծնված՝ 01․11․1981թ․), Զարուհի Հայկի Խաչատրյանի (ծնված՝ 01․03․1983թ․) և Պայծառ Հայկի Պետրոսյանի (ծնված՝ 23․09․1987թ․) համատեղ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 4-րդ փողոց, 17/2 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների (ավտոտնակ, անասնաշենք, ծածկ) և չափից ավել օգտագործվող 183.2 քառ․ մ բնակավայրերի նշանակության բնակելի հառուցապատման հողի նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող 183.2 քառ․ մ հողը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։