Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Արմեն Համբարձումյանի  դիմումը. 
1․ Արմեն Ռադիկի Համբարձումյանին  սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Կամոյի փողոց 2/23(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12042022-10-0001),  ք. Եղեգնաձոր, Կամոյի փողոց,3/22 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19122022-10-0006) և ք. Եղեգնաձոր, Կամոյի փողոց 2/24 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13042022-10-0016) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 141 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: