|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2025 թվականի N 099-Ա |
0.065 ՀԱ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Վահե Փանոսյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Վահե Սամվելի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.065 հա վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 29052025-10-0020, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0309-0123) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ սրճարան կառուցելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -11 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|