Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի, հիմք ընդունելով քաղաքացի Վաչիկ Հարունյանի դիմումը (մուտքի թիվ՝ 1423), այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 19/12 հողամաս հասցեում ինքնակամ կառուցված ավտոտնակի և բաց պատշգամբի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև՝ այն, որ ինքնակամ կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, 19/12 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Վաչիկ Զավիկի Հարունյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2438382) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 35.7 քմ ներքին մակերեսով և 37.5 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ,բաց պատշգամբ) համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20233SA7NC): Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Զորավար Անդրանիկի փողոց, 19/12 հողամաս:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Վաչիկ Զավիկի Հարունյանին (ծնված՝ 07.02.1978թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 1969 (նեկ հազար իննը հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, ընդամենը 73 840 (յոթանասուներեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի՝ «Ինքնակամ կառույցի օրինականացման և հասցե տրամադրելու մասին» թիվ 799-Ա որոշումը։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: