Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 17-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 06-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Իսրայել Օրու փողոց 2-րդ նրբանցք 9 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00544 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0040-0029) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Մամիկոն Աշոտի Խաչատրյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.00544 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 266 000 (երկու հարյուր վաթսունվեց հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: