Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 19-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի գյուղ Վերնաշեն հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 9.00001 հա այլ հողատեսք (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10022025-10-0013, կադաստրային ծածկագիր 10-042-0170-0033) աճուրդում հաղթող ճանաչված Հրաչիկ Համլետի Իսախանյանի (ծնված՝ 12.02.1985թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 685 500 (վեց հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: