Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, Մալիշկա համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 04 որոշման քաղվածքը, Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (ժառանգական գործերի համար՝ Ժ/Գ281/2025), ժառանգ Հայկ Աշոտի Պետրոսյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.
1. Ճանաչել քաղաքացի Հայկ Աշոտի Պետրոսյանի սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնք, Մալիշկա բնակավայր, 4-րդ փողոց, 17/1 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների (ավտոտնակ, ծածկ) և ավել օգտագործվող 240.3 քառ. մ հողի նկատմամբ (կադաստրային ծածակագիր՝ 10-032-0110-0024):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող 240.3 քառ. մ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:
3. Բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը, կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ. համապատասխանում են «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։