|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2022 թվականի N 141-Ա |
ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳԱԶԱՏԱՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ 25 /ՔՍԱՆՀԻՆԳ/ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով․ 1. Բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման, արդյունավետ շահագործման և պահպանման նպատակով՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի թվով 4 փողոցներում (1-ին փողոց 37, 2-րդ փողոց 65, 6-րդ փողոց 18, 11-րդ փողոց 10) կառուցված գազատարն անհատույց 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին (Վայոց ձորի ԳԳՄ)։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Վայոց ձորի ԳԳՄ-ի հետ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -14 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | Փոփոխվել է համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 158-Ա որոշմամբ |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|