Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Սաֆարյանի 2025 թվականի հուլիսի 9-ի դիմումը (մուտքի թիվ՝ 652դ), այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց, 3 շենք 16 հասցեում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. 

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց, 3 շենք, 16 հասցեում գտնվող, Արսեն Վոլոդյայի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 0098206) ինքնակամ կառուցված՝ ըստ չափագրման տվյալների 19.36 քմ արտաքին մակերեսով և 14.33 քմ ներքին մակերեսով շինությունը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2023PKKAQL) ճանաչել օրինական:

2. Առաջարկել կառույցն իրականացրած Արսեն Վոլոդյայի Սաֆարյանին (ծնված` 20.03.1964թ.) շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել՝ 1 քմ շինության համար 1969 (մեկ հազար ինը հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, ընդամենը 38120 (երեսունութ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝bf1a1161-3fbd-440d-9d75-f0be84b718cb



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner