Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Արման Դավիթի Խաչատրյանի դիմումը.
1․ Քաղաքացի Արման Դավիթի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոց 102 հասցեում գտնվող 10-001-0119-0102 կադաստրային ծածկագրով 0.0363 հա մակերեսով անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20122023-10-0013) տրամադրել հետևյալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Հարավարևմտյան թաղամաս, 103 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։