Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 9-րդ կետի 14-րդ ենթակետը, Եղեգնաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 13-ի նիստի թիվ 19 արձանագրությունը և նոյեմբերի 16-ի թիվ 19/23 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Աշխեն Արտուշի Գրիգորյանի (ծնված՝ 21.01.1978թ.) խնամքը, նրա իրավունքների իրականացումն ու պաշտպանությունը, պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով նրա նկատմամբ սահմանել պատրոնաժ:
2. Պատրոն (օգնական) նշանակել Սամվել Արտուշի Գրիգորյանին (ծնված՝ 24.03.1974թ.), ով հանդիսանում է Աշխեն Արտուշի Գրիգորյանի եղբայրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: