Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Արա Ստեփանյանի ժառանգ Վահիկ Ստեփանյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Արա Ջիվանի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, Մալիշկա, 25-րդ փողոց 1-ին նրբանցք 7 հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02112018-10-0008 վկայական) վերահասցեավորել և տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Մալիշկա, 25-րդ փողոց, 7 բնակելի տուն :
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։