Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Եղեգնաձորի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի մայիսի 6-ի թիվ 5 արձանագրության քաղվածքը և քաղաքացի Կարեն Հակոբյանի դիմումը․
1․ Վերականգնել քաղաքացի Կարեն Հենրիկի Հակոբյանին հատկացված՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Հ. Մեղապարտի փողոց 6/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0․08 հա բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր` 10-001-0190-0007) հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: