Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և «Գետնատուն» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը.
1․ «Գետնատուն» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 08900777) սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Միկոյան փողոց, 3ա հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2088642 վկայական) վերահասցեավորել և տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց, 3/2 տաղավար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։